‘
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը տեղափոխվեց Մախաչկալայի «Անժի», հաղորդում է ռուսական ակումբի կայքը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2011թ.-ից հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: «Անժին» վերջին մեկ ամսվա ընթացքում բաժանվեց գրեթե բոլոր առաջատարներից, և այժմ թիմի գլխավոր մարզիչ Հաջի Հաջիևը նոր թիմ է պատրաստվում:
Հիշեցնենք, որ «Անժին» անցած մրցաշրջանի արդյունքներով իրավունք է նվաճել հանդես գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում, իսկ Ռուսաստանի նոր մեկնարկած առաջնությունում 6 տուրից հետո զբաղեցնում է նախավերջին` 15-րդ տեղը:
‘