‘Կառլես Պույոլ. «Այս պահին Պիկեն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է»’

1553

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը նշել է, որ այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը Պիկեն է:

— Ժամանակակից ֆուտբոլում աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանի կոչումին հավակնող մի քանի խաղացողներ կան։ Պետք է խոստովանեմ՝ նրանք բոլորը կարող էին հանդես գալ ցանկացած ակումբում և բարձր մակարդակ ցուցադրել։ Ես կառանձնացնեի Պիկեին, Սերխիո Ռամոսին և Տիագո Սիլվային։ Բացատրեմ։ Տասնամյակներ շարունակ կենտրոնական պաշտպանները դադարել են խաղալ միայն պաշտպանությունում։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում գրոհներ զարգացնելը, երբեմն տուգանային հրապարակ ներխուժելը և հարձակվողներին ստանդարտների ժամանակ օգնելը։ Իմ թվարկած ֆուտբոլիստները լավն են ոչ միայն իրենց տուգանայինում, այլև՝ մրցակցի։

Իմ կարծիքով այս պահին Ժերար Պիկեն է լավագույնը։ Հրաշալի մարզավիճակում է, այն տարիքում է, որի շնորհիվ հասցնում է լինել ամենուրեք և գնահատել իրավիճակը  փորձի շնորհիվ։ Նախկինում նա հաճախ էր սխալ դիրք ընտրում, բայց հիմա շատ հստակ է գործում,- ասել է Պույոլը։

Նախորդ հոդվածը‘Դանիան էլ կբոյկոտի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. Չեմպիոնական միջանցք «Բարսելոնա»-ի համա՞ր, նման բան չի լինելու ‘