‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը, ով Սուբիսարետայի օգնականն էր, նրա հեռանալուց հետո որոշում է ընդունել ևս հեռանալ «Բարսելոնա»-ից:
36-ամյա Պույոլը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ դադարեցնել իմ գործունեությունը «Բարսելոնա»-ի հետ: Այս երեք ու կես ամիսների ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու ակումբի աշխատանքին այլ կողմից:
Ես շատ բան եմ սովորել, և շնորհակալություն եմ հայտնում ակումբին այն փորձի համար, որ ես ստացա: Բայց այժմ ցանկանում եմ մեկ այլ բանով զբաղվել: Ցանկանում եմ աճ ունենալ ինչպես մասնագիտական, այնպես էլ` մարդկային հարթակում, որպեսզի ապագայում հուսով եմ` կվերադառնամ կատալոնական ակումբ»:
‘