Կառլոս Ալկարասը ATP Finals-ի կիաեզրափակիչի ուղեգիր նվաճեց ու կխաղա Ջոկովիչի հետ

204

Իտալիայի Թուրին քաղաքում շարունակվում է ATP Finals-ը՝ թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը։ 

Այսօր հայտնի դարձավ կիսաեզրափակիչի վերջին մասնակցի անունը։ Կարմիր խմբում Դանիլ Մեդվեդևը, որն արդեն ապահովել էր տեղը հաջորդ փուլում, հանդիպեց Կառլոս Ալկարասին։ 

Իսպանացին երկու սեթում առավելության հասավ ռուս թենիսիստի նկատմամբ 6-4, 6-4 հաշվով և ամփոփիչ մրցաշարում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ալկարասը մրցաշարին մասնակցում է առաջին անգամ։ 

Եզրափակիչի ուղեգրի համար Ուիմբլդոնի այս տարվա չեմպիոնը կխաղա Նովակ Ջոկովիչի հետ։ Մյուս ուղեգիրը կվիճարկեն Դանիլ Մեդվեդևն ու Յանիկ Սիները։ 

Նախորդ հոդվածըՀայտնի են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Հաջորդ հոդվածըԵԱ․ Շախմատի Հայաստանի հավաքականները խաղացին ոչ ոքի