‘Կառլո Անչելոտին առաջ է անցել Ժոզե Մոուրինյոից ‘

569

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին սահմանել է ակումբային ռեկորդ: Իտալացի մասնագետը  68 խաղում տարել է 50 հաղթանակ:  50-րդը հաղթանակը գրանցվել է երեկ, «Դեպորտիվո»-ի հետ արտագնա խաղում, որտեղ մադրիդցիները 8:2 հաշվով ջախջախեցին հակառակորդին: 

Անչելոտին 29 հաղթանակ է տարել ազգային առաջնությունում, 12 անգամ հաջողութան է հասել Չեմպիոնների լիգայում, 8 անգամ՝ Իսպանիայի գավաթի հանդիպումներում, և 1 հաղթանակ՝ Եվրոպայի Սւպերգավաթում: 

Նշենք, որ երկրորդ տեղում է «սերուցքայինների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով 50 հաղթանակ է տարել 69 հանդիպումներում: Պորտուգալացի մասնագետին մի փոքր զիջում է Միգել Մունյոսը, ով 70 հանդիպումներում է հասել 50 հաղթանակի: 

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունին անզոր է. նա չգիտի, թե ինչ անի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսպես է կատակում Յայա Տուրեն (տեսանյութ)’