‘Կառլո Անչելոտին դարձավ «Ռեալի», իսկ Լորան Բլանը՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ’

694

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Կառլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Իտալացի մասնագետի հետ 3 տարվա պայմանագիր է կնքվել:

Հիշեցնենք, որ Անչելոտին գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն, որի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար «Ռեալը» ֆրանսիացիներին կվճարի 4,5 մլն եվրո: Իսկ Անչելոտին «Ռեալում» կստանա տարեկան 8 միլիոն եվրո:

Եվ հենց այսօր էլ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Լորան Բլանը, որը նախկինում ղեկավարում էր Ֆրանսիայի հավաքականը: Բլանի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Նախորդ հոդվածը‘Դավթաշենում ծառեր են հատում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլում ետ են մղել հարձակումը Քարզայի նստավայրի վրա’