‘Կառլո Անչելոտին իրեն հոգնած եւ հիասթափված է զգում’

714

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իրեն հոգնած եւ հիասթափված է զգում իր հանդեպ ակումբի վերաբերմունքից, որի պատճառը նրա հնարավոր տեղափոխությունն է Մադրիդի «Ռեալ», հայտնում է Le Parisien-ը:

Իտալացի մասնագետը համարվում է «Ռեալի» մարզիչի  գլխավոր հավակնորդը: Անչելոտին չի պատրաստվում փոխել իր կարծիքը եւ Փարիզը նրա համար մնացել է պատմության մեջ: Անչելոտին արդեն հայտարարել է, որ կցանկանար հեռանալ ՊՍԺ-ից, թեպետ նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ուժի մեջ է:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ակումբները բանակցություններ են վարում, սակայ փարիզցիները մտադիր չեն վաղաժամկետ խզել Անչելոտիի հետ պայմանագիրը, չնայած «Արքայական ակումբը» պատրաստ է դրա համար ՊՍԺ-ին վճարել 4 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Օրական 5-6 ավտոբուս՝ Գյումրիից Ստամբուլ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահի գործով դատական լսումները հետաձգվել են’