‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, մադրիդցիների ղեկավարությունը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել 53-ամյա իտալացի մասնագետի հետ: Նշվում է, որ երկու կողմերն է ցանկանում են համատեղ աշխատել: Անչելոտին կարող է գլխավորել «Ռեալը» ինչպես այս տարի, այնպես էլ 2013/14-ի մրցաշրջանից հետո, քանի որ հաջորդ մրցաշրջանի համար նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի արաբական ղեկավարության հետ դեռեւս հաստատված չէ:
Նշենք, որ հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակասություններ ունի ինչպես խաղացողների, այնպես էլ թիմի ղեկավարության հետ, իսկ երկրպագուները դժգոհ են Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» ձախողված մրցելույթներից:
‘