‘Կառլո Անչելոտին մեկ ամիս առաջ «Մանչեսթեր Սիթիի» հետ նախնական պայմանագիր է ստորագրել’

1060

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ինքն իրեն ապահովագրել է «արքայական ակումբից» պաշտոնանկ լինելուց: Ըստ «Sport Mediaset»-ի տեղեկության, իտալացի մասնագետը վերջին ժամանակահատվածում առկա պաշտոնանկության խոսակցություններից հետո որոշել է չսպասել «Ռեալին» և ինքն է առաջին քայլը կատարել:

55-ամյա մարզիչը մեկ ամիս առաջ «Մանչեսթեր Սիթիի» հետ նախնական պայմանագիր է ստորագրել, ըստ որի մադրիդյան ակումբում պաշտոնանկ լինելու դեպքում, կգլխավորի «քաղաքայիններին»:

Անչելոտիի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանույմ նրա գլխավորությամբ «Ռեալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններից, իսկ Պրիմերայի ավարտից երկու տուր առաջ առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավորով:

Ավելի վաղ նշվում էր, որ նաչելոտիի փոխարինող կարող են դառնալ Յուրգեն Կլոպը, Զինեդին Զիդանը կամ Անդրե Վիլաշ Բոաշը:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիսը վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի» հիմնական թիմ’
Հաջորդ հոդվածը‘Տորրես. ««Ատլետիկոն» այլ պատերազմ ունի, մենք պետք է հաղթենք «Բարսելոնային»»’