‘Կառլո Անչելոտին պաշտոնապես ներկայացվեց «Ալիանս Արենայում»’

1301

Կառլո Անչելոտին խոստացել է, որ երբ ինքը սկսի «Բավարիային» ամենաբաղձալի մրցանակին հասցնելու գործընթացը, դրամատիկ հեղափոխությունի չի լինի:

Այսօր Անչելոտին պաշտոնապես ներկայացվել է «Ալիանց Արենայում»՝ հաջորդելով Պեպ Գվարդիալային: «Բավարիայի» հետ նա կնքել է 3 տարվա պայմանագիր, և նրա ողջ աշխատանքն ուղղված է լինելու Չեմպիոնների լիգայի 6-րդ գավաթը նվաճելուն:

«Մյունխենում» բոլորի երազանքն է նվաճել ակումբային մեծագույն մրցանակը: Նույնն էր նաև Գվարդիոլայի օրոք, որն այստեղ անցկացրած 3 տարիների ընթացքում կիսաեզրափակիչներում դուրս էր մնում մրցաշարից:  Թեպետ նա «Բավարիայում» 7 տիտղոս է նվաճել, սակայն Չեմպիոնների լիգայի գավաթի բացակայությունը այս մարզադաշտում լուրջ բացթողում է նրա կարիերայի համար:

Անչելոտիի հմտությունը եվրոպական գավաթի հարցում չի էլ քննարկվում. նա երկու անգամ որպես խաղացող «Միլանի» հետ նվաճել է ականջավոր գավաթը, իսկ մարզչի կարգավիճակով՝ 3 անգամ` «Միլանի» և «Ռեալ Մադրիդի» հետ:

Այժմ նա կարող է գերազանցել «Լիվերպուլի» մարզիչ Բոբ Փեյսլիին ու 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան: Նա կարծում է, որ Գվարդիոլան ուժեղ ժառանգություն է թողել այդ նպատակն իրականացնելու համար: 

«Հեշտ չէ հաղթել Չեմպիոնների լիգան,- ասել է Անչելտոին, որի առաջին խաղը «Բավարիայի» ղեկին լինելու է հաջորդ շաբաթ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:  -Բոլոր թոփ ակումբները մրցաշրջանը մեկնարկում են Չեմպիոնների լիգան հաղթելու նպատակով, և դու պետք է հատուկ պայմաններ ուեննաս դա անելւո համար:  Այո, դա «Բավարիայի» նպատակն է, բայց նաև նպատակ է մյուսների համար: Բոլորն են ցանկանում նվաճել այդ տիտղոսը:

Նպատակը մրցունակ լինելն է: Ես նկատի չունեմ, որ միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հայտնվելը բավարար է: «Բավարիան» ամեն տարի պետք է փորձի հաղթել Չեմպիոնների լիգան: Ցավոք սրտի, միայն մեկ ակումբ չէ, որ ձգտում է նվաճել այն:

Ես այստեղ եմ գալիս ֆանտաստիկ մարզչից, առանձնահատուկ մարզչից հետո: Նա շատ լավ ֆուտբոլ է ցուցադրել որտեղ էլ որ եղել է: Ես կփորձեմ հետևել նրան: Ես փորձելու եմ հարձակվողական ֆուտբոլ խաղալ»:

Իտալացի մարզիչը նաև վստահեցրել է, որ ինքը չի գալիս հեղափոխություն անելու և հավելել. «Գվարդիոլան այտեղ ֆանտաստիկ աշխատանք է կատարել»:

Նախորդ հոդվածը‘Արբելոա. «Ահա թե ինչ է լինում, երբ Բենզեմային տանն ես թողնում»’
Հաջորդ հոդվածը‘Cadena COPE. Մեսսին դեպրեսիայի մեջ է և ուզում է հեռանալ «Բարսելոնայից»’