‘Կառլո Անչելոտի. Բեքհեմը այսօր կխաղա’

652

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարռլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի նորեկ Դեւիդ Բեքհեմը կարող է իր նորամուտը նշել է այսօր «Մարսելի» հետ կայանալիք հանդիպմանը:

«Բեքհեմը խաղի հայտացուցակում կլինի: Նա լավ է աշխատել եւ ցանկանում է խաղալ: Ֆիզիկապես նա շատ լավ մարզավիճակում է: Եթե նա դուրս գա մեկնարկային կազմում, ապա կխաղա կիսապաշտպանությունում:

Հնարավոր է, որ նա խաղա առաջին րոպեներից: Դա ռիսկի հետ կապված չէ, որովհետեւ, կրկնում եմ, նա ֆիզիկապես լավ վիճակում է՝ 60-70 րոպեի համար բավարար: Իսկ եթե դուրս գա փոխարինման, ապա՝ 30-40 րոպե»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում BeIn Sport-ը:

ՊՍԺ — «Մարսել» հանդիպումը կկայանա այսօր, կեսգիշերին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պարոն Հովհաննիսյան, գուցեեւ գլխավոր ընտրակեղծարարը ձեր նախագահն է, բայց մեր նախագահը չէ’