‘Կառլո Անչելոտի. Երազանքս կատարվեց’

719

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ հպարտ է ղեկավարել աշխարհի ամենաճանաչված ակումբը:

«Հուսով եմ, որ առաջիկա մրցաշրջանը «Ռեալին» բազմաթիվ դրական զգացմունքներ կպարգեւի: Ես չափազանց երջանիկ եմ հայտնվել աշխարհի ամենահեղինակավոր եւ ճանաչված ակումբում: Սա իմ երազանքն էր: Հիանալի գիտակցում եմ, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել: Առայժմ ինձ դժվար է իսպաներեն խոսել, սակայն ես անպայման կաշխատեմ այդ ուղղությամբ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Նախագահական նստավայր տանող բոլոր ուղիները փակվել են բետոնե սալերով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն «չգրված օրենքներով» է փորձում հասնել Սնոուդենի արտահանձնմանը’