‘Կառլսենը անկասելի է’

634

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի 9-րդ տուրում գրեթե հայտնի է մրցաշարի չեմպիոնի անունը: Այն բանից հետո, երբ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Էրվին Լ՛Ամիի հետ, ոչ-ոքի խաղացին նաեւ Անանդն ու Նակամուրան, Մագնուս Կառլսենը իր հերթապահ հաղթանակը տոնեց Հոու Յիֆանի նկատմամբ եւ ավելացրեց իր առավելությունը Անանդի նկատմամբ մինչեւ մեկ միավոր: Հաշվի առնելով, թե ինչ մարզավիճակում է գտնվում նորվեգացին, քիչ հավանական է, որ այս տարբերությունը երեք տուրում կրճատվի:  

Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա չնայած նա Էրվին Լ՛Ամիի հետ պարտիայի խաղավերջում որոշ առավելություն ուներ, սակայն այն հաղթանակի համար բավարար չէր:

Վեյկ Ան Զեե, 9-րդ տուր

Իվան Սոկոլով — Լյուկ վան Վելի՝ 0:1, Սերգեյ Կարյակին — Պենտալա Հարիկրիշնա՝ 0.5:0.5, Վան Հաո — Ֆաբիանո Կարուանա՝  0.5:0.5, Պետեր Լեկո — Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5, Հոու Յիֆան — Մագնուս Կարլսեն՝ 0:1, Էրվին Լ՝Ամի — Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5, Հիկարու Նակամուրա — Անիշ Գիրի՝ 0.5:0.5:

 Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից  հետո

1. Մագնուս Կարլսեն՝ 7; 2. Վիշվանաթան Անանդ՝ 6; 3-4. Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա՝ 5,5; 5-6. Պենտալա Հարիկրիշնա, Սերգեյ Կարյակին՝ 5; 7-9. Պետեր Լեկո, Ֆաբիանո Կարուանա, Լյուկ վան Վելի՝ 4,5; 10. Վան Հաո՝ 4; 11. Անիշ Գիրի՝ 3,5; 12. Էրվին Լ՝Ամի՝ 3; 13-14. Իվան Սոկոլով՝ 2,5, Հոու Յիֆան՝ 2,5;

Այսօր 10-րդ տուրն է: Արոնյանը սպիտակներով կխաղա Վան Հաոյի հետ:

Նախորդ հոդվածը‘800 «զոհ» գազանանոցում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մեկուսացած քարոզարշավ. Սերժ Սարգսյանը շրջում է դահլիճից դահլիճ’