‘
Բիլբաոյում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը, որտեղ հաղթող ճանաչվեց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Վերջին` 10-րդ տուրում բոլոր պարտիաները` Լեւոն Արոնյան – Մագնուս Կառլսեն, Վալյեխո – Կարուանա եւ Անանդ – Կարյակին, ոչ-ոքի ավարտվեցին: Դա նշանակում էր, որ Լեւոն Արոնյանն պահպանեց իր երրորդ տեղը:
Վերջին տուրից հետո Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան հավասար միավորներ ունեին, եւ մրցաշարի չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ լրացուցիչ երկու բլից պարտիա անցկացվեց, որտեղ Կառլսենը հաղթեց 2:0 հաշվով եւ հռչակվեց չեմպիոն:
Մրցաշարային աղյուսակի եզրափակիչ տեսքը.
1-2. Կառլսեն, Կարուանա– 17 միավոր, 3. Արոնյան – 11, 4. Կարյակին – 10, Անանդ – 9. Վալյեխո -6:
‘