‘Կառլ-Հայնց Ռումենիգե. Գոհ ենք, որ մեր մրցակիցը «Բարսելոնան» է’

1080

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ մյունխենցիների մրցակիցն է լինելու «Բարսելոնան»:

«Մենք գոհ ենք վիճակահանության արդյունքներից: «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբն է եւ մենք ուրախ կլինենք պայքարել նրա հետ:

Սակայն «Բարսելոնան» շատ ավելի բարդ մրցակից է, քան՝ «Յուվենտուսը»: Մեսիին չեզոքացնելը՝ համարժեք է Հերակլեսի սխրանքի»,- ասել է Ռումենիգեն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ոստիկանության վարքագիծը ապրիլի 9-ինամենեւին էլ արտառոց չէր’
Հաջորդ հոդվածը‘Ռեստորանում հրդեհ է բռնկվել’