‘
«Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն տուգանվել է 40 հազար եվրոյով թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամոչանիի հետ վիճաբանելու համար, հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 30-ամա հարձակվողը Ստրամոչանիի հետ վիճել էր, իսկ այնուհետեւ հանդերձարանում ձեռնամարտի անցել: Արդյունքում Կասանոն չէր հայտավորվել Իտալիայի առաջնության հերթական խաղում՝ «Կատանիայի» հետ (3:2): Երկուշաբթի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել իր վարքագծի համար:
Նշենք, որ Կասանոն կարող է մասնակցել «Տոտենհեմի» հետ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակի առաջին հանդիպմանը, որը կայանալու է մարտի 7-ին:
‘