‘
Հուլիսի 10-ին Անտոնիո Կասանոն պայմանագիր կնքեց «Վերոնայի» հետ, ըստ որի պետք է ակումբում հանդես գար մեկ տարի։ Բայց 8 օր անց նա որոշեց հայտարարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Չէր անցել 3 ժամ և Կասանոն հայտարարեց, թե միտքը փոխել է, և կշարունակի ելույթները։ Բայց մեկ շաբաթ անց հարձակվողի որոշումը կրկին փոխվեց, ինչից հետո ակումբի ղեկավարությունը խզեց պայմանագիրը։
Հաջորդ օրը Կասանոն կրկին խաղալ ուզեց, բայց այդպես էլ ակումբ չգտավ։ «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» և շատ այլ ակումբների նախկին հարձակվողը հանդես եկավ «Ջենովայում», որտեղ էլ հայտարարեց, թե այս անգամ հաստատ ավարտել է կարիերան։
‘