‘Կասանոն ցանկանում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան’

1053

Իտալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ցանկանում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան:

«Մեծ ցանկություն ունեմ ֆուտբոլ վերադառնալու: Հիմա լավ մարզավիճակում եմ գտնվում և ընդամենը 82 կիլոգրամ եմ կշռում:

Օրական երկու ժամ տանը ֆուտբոլ եմ խաղում: Մտադիր եմ մարզիչ և ակումբ գտնել, ովքեր կհավատան իմ ուժերին»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Նշենք, որ 36-ամյա Կասանոյի վերջին ակումբը եղել է «Վերոնա»-ն, որտեղ նա ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է պարզել, թե ով է սպանել լրագրողներին ԿԱՀ-ում’