Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոն «Ինտերի» ղեկավարությանը հորդորել է հեռացնել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։ Նախորդ 5 խաղում «Ինտերը» 4 պարտություն է կրել։
«Հիմա «Ինտերում» իսկական աղետ է։ Ամեն ինչ շատ տարօրինակ է դասավորվում, թեեւ նախորդ խաղում թիմն արժանի չէր պարտության՝ հաշվի առնելով գոլային պահերի քանակը։
Ինձագին պետք է հեռացվի։ Դա կլինի ողջունելի քայլ, որը թիմին կխթանի զարգացման նոր փուլի»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Calciomercato.com-ը։
Իտալիայի առաջնության 28 տուրից հետո «Ինտերը» 50 միավորով չորրորդն է։ Ապրիլի 4-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվի Թուրինի «Յուվենտուսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։