‘Կասեցվել է Քիշնևի օդանավակայանը ՌԴ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին կարգադրությունը ‘

1031

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Քիշնևի օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին կառավարության որոշումը: Ասված է Մոլդովայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ, Քիշնևի միջազգային օդանավակայանը 49 տարով կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնվել էր ռուսական «Ավիա-Ինվեստ» կոնսորցիումին, որը օդանավակայանի վերազինման նպատակով պետք է ծախսեր 240 միլիոն եվրո:

Քիշնևի օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին կառավարության կարգադրությունը կասեցվել է Մոլդովային տնտեսական վնաս հասցնելուց խուսափելու հիմնավորմամբ:

Մոլդովայի Սահմանադրական դատարանը այս վճիռն ընդունել է մոլդովական գինեգործական արտադրանքի մատակարումների արգելման վերաբերյալ ՌԴ Ռոսպոտրեբնադզորի որոշումից հետո: Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել էր, որ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև Մոլդովայի իշխանությունները ջանքեր գործադրեն խնդրի լուծման համար:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահը Սարգսյանին է փոխանցել Օբամայի ուղերձը’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլե.Մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ ‘