‘
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը պորտուգալական «Պորտուում» դարձել է ակումբային հակառեկորդների հեղինակ, հաղորդում է abola-ն։
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Պորտուն» բաց է թողել 30 գոլ։ Դրանցից 28-ում սխալվել է Իկերը։ Այսքան գոլ «Պորտուն» բաց չէր թողել նախորդ 15 մրցաշրջան։
Կասիլյասը մեկ խաղում բաց է թողնում միջինը 0,88 գոլ, ինչը վատագույն արդյունքն է ակումբի նախորդ տարիների դարպասապահների համար։
‘