‘
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, հաղորդում է Goal.com-ը:
Աղբյուրի համաձայն, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փոխարինող է փնտրում լեհ Վոյցեխ Շչեսնիի համար, որի խաղից դժգոհ է:
Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումները մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ նրա խաղը մադրիդիցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում խիստ քննադատության էր ենթարկում:
‘