‘ Կասիլյասը հերթական ռեկորդն է գրանցել’

605

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը բացառիկ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմում տարած հաղթանակների թվով նա այժմ առաջատարն է։

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» 3։0 հաշվով  հաղթեց «Խետաֆեին»։ Դա «Արքայական ակումբի» կազմում 450-րդ հաղթանակն էր Կասիլյասի համար, որոնցից 323-ը Իսպանիայի առաջնությունում, իսկ 88-ը՝ Չեմպիոնների լիգայում:

Նշենք, որ Կասիլյասը «Ռեալի» կազմում մասնակցել է 703 հանդիպման:

Նախորդ հոդվածը‘ Հենրիխ Մխիթարյանի ցավակցական խոսքը` փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Թուրին քաղաքի ղեկավար խորհուրդը հրաժարվել է Ալեսանդրո Դել Պիերոյին ճանաչել պատվավոր քաղաքացի’