‘
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը «Ռեալ Սոսիեդադի» հետ հանդիպումը (4:3) նորից սկսեց պահեստայինների նստարանից: Սակայն խաղի արդեն 6-րդ րոպեին մադրիդիցիների դարպասապահ Ադանը հեռացվեց դաշտից եւ Կասիլյասը՝ «Սանտյագո Բեռնաբեուի» երկրպագուների բուռն ծափահարությունների եւ Մոուրինյոյի դժգոհ դեմքի ներքո խաղադաշտ մտավ:
Կանգնելով դարպասներին, Կասիսլյասին մոտեցավ այդ պահին «Ռեալի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն եւ փորձեց լեգենդար դարպասապահին փոխանցել ավագի թեւկապը, սակայն Կասիլյասը հրաժարվեց վերցնել այն:
Մինչեւ Մոուրինյոյի հետ տարաձայնությունները հենց Կասիլյասն էր հանդիսանում թիմի անփոփոխ ավագը, մինչեւ մարզիչը նրան չտեղափոխեց պահեստայինների նստարան:
‘