‘Կասիլյասը չի բարեւել Դիեգո Լոպեսին. Տեսանյութ’

1154

Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի սեղմել իր թիմակից եւ հիմնական դարպասապահ Դիեգո Լոպեսի ձեռքը, երբ թիմի խաղացողները պատրաստվում էին խաղադաշտ դուրս գալ՝ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Լեւանտեի» հետ խաղի (5:1) համար:

Ընդ որում, բացի Լոպեսից, Կասիլյասը բոլորին բարեւել է, նշել է Sport.es-ը:

Կասիլյասի նման վարքագիծը թերեւս պայմանավորված է նրանով, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրա փոխարեն հիմնական դարպասապահի դիրքը վստահել է Դիեգո Լոպեսին:

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզի անտառում հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը’