‘Կասիլյասը պատասխանել է Պիկեին’

2485

‘

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հայտարարությանը: Ավելի վաղ կատալոնացին նշել այն երեք մարզիկներին, որոնց համարում է իր տեսածներից լավագույնները: 

30-ամյա ֆուտբոլիստի  թոփ-3-ում էին հայտնվել Լիոնել Մեսսին, Մայքլ Ջորդանը և Ռոջեր Ֆեդերերը:

«Ես այդ ցանկին կավելացնեի Կոբի Բրայանտին, Կրիշտիանու Ռոնալդուին, Ռաֆայել Նադալին, Թայգեր Վուդսին, Միխայել Շումախերին, Մայքլ Ֆելփսին, Վալենտինո Ռոսսիին ու Սերենա Ուիլյամսին»,- գրել է Կասիլյասը:

‘

Նախորդ հոդվածը‘Հետագայում Ռունին կարող է վերադառնալ «Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ջոն Հանսթմանը’