‘Կասիլյասը պատմական ռեկորդ է գրանցել’

921

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական փայլուն ցուցանիշն է գրանցել։

Եվրոպայի գործող չեմպիոնները երեկ ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել են Անգլիայի հավաքականին։

Իսպանացիների դարպասը պաշտպանող Կասիլյասը կրկին գոլ բաց չի թողել։ Այդ հանդիպման շնորհիվ նա հավաքականում անցկացրած «չոր» հանդիպումների թիվը հասցրել է 100-ի՝ աշխարհում աննախադեպ արդյունք գրանցելով։

«Պորտուի» դարպասապահը կրկնել է նաև ազգային հավաքականների ակզմում անցկացրած հանդիպումների թվով Եվրոպայի ռեկորդը. Կասիլյասը Իսպանիայի հավաքականի դարպասը պաշտպանել է 165 խաղում՝ ազգային ընտրանու կազմում անցկացրած հանդիպումների թվով հավասարվելով լատվիացի Վիտալի Աստաֆևին։

Անառիկ պահելով սեփական դարպասը՝ Իկեր Կասիլյասը դարձել է պատմության միակ դարպասապահը, ով ազգային ընտրանում 100 «չոր» հանդիպում է անցկացրել:

Նշենք, որ այդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում 165-րդն էր «Պորտուի» դարպասապահի համար:

Նախորդ հոդվածը‘Գրիզման. «Աստված հոգ է տանում քրոջս մասին. նա փրկվել է ահաբեկիչներից»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Բոլոր մտքերս Փարիզի զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է ‘