‘Կասիլյաս․ Ռուսաստանի դեմ խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն ուշադրություն’

1983

Ռուսաստանի դեմ խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն ուշադրություն, բայց հույս ունեմ, որ Իսպանիան կցուցադրի իր լավագույն խաղը, ասել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը՝ խոելով Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին։

«Ես կարճ հաղորդագրություն եմ գրել Ֆերնանդո Իերոյին՝ նրան մաղթելով հաջողություն։ Սպասվում է հանդիպում, որը կպահանջի առավելության ուշադրություն եւ կենտրոնացվածություն։

Ռուսաստանի հավաքականը կունենա անհավանական աջակցություն, շատ երկրպագուներ ստադիոնում։ Բայց ես ակնկալում եմ, որ Իսպանիայի հավաքականը կլինի ավելի արդյունավետ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Իսպանիա — Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ. Ս.Սարգսյանի եղբոր, որդու եւ ընկերոջ ընկերության գործով պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ցեմենտ. Lafarge-ին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ’