‘Կասիլյաս. Բուֆոնն արժանի է «Ոսկե գնդակ»-ը ստանալուն ‘

1044

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը արժանի է «Ոսկե գնդակ»-ը ստանալուն:

«Բուֆոնը հիանալի մրցաշրջան է անցկացրել: Չեմպիոնների լիգայի եզրափակչում կերկրպագեմ Մադրիդի «Ռեալ»-ին, քանի որ նախկինում հանդես եմ եկել այդ թիմում:  Ես երբեք չեմ մտածել «Ոսկե գնդակ»-ը ստանալու մասին, բայց Բուֆոնն արժանի է այդ մրցանակին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն Երեւանում ձախողվել է, չնայած ամենաբարենպաստ պայմաններին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ցանկանում է, որ Բելյերինը տեղափոխվի «Բարսելոնա»’