‘
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբը մինչև իր պայմանագրի ավարտը, որն ուժի մեջ կլինի ևս երկու տարի։
«Հույս ունեմ և ուզում եմ նվաճել հնարավորինս շատ տիտղոսներ։ Առջևում ընթացիկ մրցաշրջանի վերջնամասն է և ևս երկու մրցաշրջան։ Հույս ունեմ, որ մինչև վերջ կիրացնեմ պայմանագիրս։ Ես պետք է աշխատեմ և պայքարեմ հիմնական կազմում տեղի համար։ Իմ անունն ու աշխարհի չեմպիոնի կարգավիճակը չեն երաշխավորում իմ տեղը թիմի մեկնարկային կազմում։
Ես բավական մեծ եմ, այս տարիքում սկսում ես իրերին այլ կերպ նայել, և եթե ես հիմնական կազմում դաշտ դուրս չգամ, ապա կօգնեմ ավելի երիտասարդներին»,-ասել է Կասիլյասը, ում՝ «Ռեալից» հավանական տեղափոխության մասին վերջերս հաճախ են խոսում Իսպանիայում։
‘