‘Կասիլյաս. «Երկրպագուներն ունեն սուլելու իրավունք» ‘

635

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ թիմի երկրպագուներն իրավունք ունեն վատ խաղի համար սուլել իրենց: Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղի (2:0) մեկնարկից առաջ մադրիդյան թիմի երկրպագուները սուլում էին` ի նշան նախորդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով կրած պարտության:

«Յուրաքանչյուր մարդ կարող է մտածել այն, ինչ ցանկանում է: Երկրպագուներն էլ սուլում են, քանի որ ունեն դրա իրավունքը: Միակ բանը, որ ես կարող եմ անել խաղադաշտ դուրս գալը և 100% նվիրումով հանդես գալն է»,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Cuatro»-ից:

Նախորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն փորձել է բացատրել, թե ինչու են հիշել Ռուսամ Գասպարյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’