‘Կասիլյաս. «Ժոզե Մոուրինյուն միշտ ցանկանում է հաղթել, եթե անգամ խաղում է իր նախկին թիմերի դեմ»’

768

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Չելսիի» հետ խաղից (դեկտեմբերի 9-ին) ունեցած ակնկալիքներից:

-Մենք պատրաստ չենք խաղալ պաշտպանությունից, քանի որ այդ դեպքում տխուր ավարտ կլինի, և կպարտվենք: Շատ ենք ցանկանում շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Խմբային փուլը լավ ենք անցկացրել, բայց Կիևի «Դինամոյից» կրած պարտությունն ամեն ինչ փչացրեց. դա մրցաշրջանի դեռևս վատագույն խաղն էր:

Ժոզե Մոուրինյուն միշտ ցանկանում է հաղթել, եթե անգամ խաղում է իր նախկին թիմերի դեմ: Ամեն դեպքում, մենք բավականաչափ որակներ ունենք, որպեսզի «Չելսիին» ստիպենք տանջվել,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Sunday Mirror»-ից:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Կարծում եմ՝ ո’չ ինձ, ո’չ ակումբին նոր ֆուտբոլիստներ պետք չեն»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը. Տեսանյութ’