‘Կասիլյաս. «Իմ և Մոուրինյոյի միջև իսկական պատերազմ էր»’

1216

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ միջադեպ է ունեցել Ժոզե Մոուրինյոյի հետ:

Երկար ժամանակ Կասիլյասը հերքել է Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին լուրերը: Վերջերս, սակայն, դարպասապահը խոստովանել է, որ իր և պորտուգալացի մասնագետի հարաբերությունները բավականին լարված են եղել:

«Փորձում էի այնպես անել, որ ստեղծված լարվածությունը բացասական ազդեցություն չթողնի ինձ վրա: Սակայն դա հնարավոր չէր: Ես և Մոուրինյոն գրեթե չէինք խոսում: Մենք ընդհանրապես չէինք շփվում: Մեր միջև իսկական պատերազմ էր:

Մոուրինյոյին, մասնավորապես, դուր չէր եկել, որ ես զանգահարել էի «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին: Սակայն Պույոլին և Չավիին զանգահարել էի ոչ թե ներողություն խնդրելու համար, այլ պարզապես ասելու, որ մենք վնաս կհասցնենք իսպանական ֆուտբոլին, եթե այդպես շարունակենք»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ ՊՍԺ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նորանշանակ նախագահ Ինֆանտինոն շնորհակալություն է հայտնել Պլատինիին’