‘Կասիլյաս. «Լոնդոնում «Չելսիի» հետ հանդիպումն ամենակարևորն է»(տեսանյութ)’

953

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Կիևի «Դինամոյից» 0:2 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-«Դինամոն» շատ լավ խաղաց: Մեկնարկային 20-25 րոպեից հետո մրցակիցը սկսեց ճնշում գործադրել: Մենք չկարողացանք հավասարեցնել հաշիվը, քանի որ մրցակցի դարպասի մոտ բավականաչափ սառնասիրտ չէինք: Մրցաշարում պայքարը շարունակելու համար մնում է մեկ խաղ, և Լոնդոնում «Չելսիի» հետ հանդիպումն ամենակարևորն է:

Կիևցիների երկրորդ գոլի ժամանակ ես զարմացա: Շատ արագ գրոհ կազմակերպեցին, և Դերլիս Գոնսալեսն արագ հարվածեց: Այդ գոլն իմ մեղավորությունն էր,-իսպանացի դարպասապահի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:

Նախորդ հոդվածը‘ Մյուլերը գերազանցել է Ռաուլի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն 2 խաղով որակազրկվել է Նեյմարին հարվածելու համար’