‘Կասիլյաս. «Կարիերան ավարտելուց հետո ուզում եմ մնալ ֆուտբոլում»’

2638

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը սկսել է մտածել խաղային կարիերան ավարտելու մասին այն բանից հետո, երբ նրան «Golden Foot» պարգևին արժանացրին։

«Golden Foot» մրցանակը հանձնվում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին: Իկերը 2014-ին՝ Անդրես Ինյեստայից հետո, դարձավ այդ մրցանակին արժանացած երկրորդ իսպանացին։

— Ամեն օր մոտենում եմ կարիերային ավարտին,- 36-ամյա Կասիլյասին է մեջբերում Diario AS-ը։- Ես ուզում եմ մնալ ֆուտբոլում, բայց չգիտեմ՝ ինչ դերում։ Բայց հաստատ ուզում եմ մնալ ֆուտբոլում։ Ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել, իմ բախտը շատ է բերել։ Ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվել են։ Շատ նվաճումներ և անկումներ են եղել, բայց ես միայն երջանիկ պահերը կհիշեմ։

Նախորդ հոդվածը‘Խոսե Մարիա Գուտի. «Նեյմարը կարող է դառնալ «Ֆիգու 2»’
Հաջորդ հոդվածը‘Մանչինի. «Պատրաստ եմ կրկին Իտալիայում աշխատել»’