‘
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կարծիքով թիմը Իսպանիայի առաջնության շրջանակներում իրեն սպասվող հանդիպումներից որևէ մեկում որևէ միավոր կորցնելու իրավունք այլևս չունի։ Հիշեցնենք,որ Պրեմիերայի 30-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» 70 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով։
«Մեզ սպասվում է առաջնության գերազանց վերջնամաս։ Մենք պետք է ճնշում գործադրենք մրցակիցների վրա և սպասենք խաղում նրանց անհաջողություններին։ Մենք չենք կարող որևէ սխալ թույլ տալ, քանի որ այդ դեպքում չենք կարող հավակնել ազգային առաջնությունում հաղթանակի»,-ասել է Կասիլյասը։
‘