‘«Կասկադ» համալիրին հարակից տարածքում ամեն օր դադարեցվելու է երթևեկությունը’

1009

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ տրանսպորտի վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում ամեն օր՝ ժամը 11:00-ից 24:00-ն, երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նախորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանն արձակուրդը կանցկացնի ծովափնյա հանգստավայրում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կոնգրեսի պատգամավորները շատ համարձակ պահել են շարժման պատիվը’