‘Կասկածյալին, որին թույլ չեն տվել զուգարան գնալ, ստիպված են եղել ազատ արձակել’

2101

Ճապոնական Սայտամա քաղաքի դատարանը ազատ է արձակել մեղադրյալին, քանի որ ձերբակալման պահին նրան թույլ չեն տվել զուգարան գնալ: Այդ մասին հաղորդել է SoraNews2 պարբերականը:

Ոստիկանությունը խաղային կենտրոնի կայանատեղիում կանգնեցրել է 45-ամյա մի տղամարդու: Վերջինս մի քանի անգամ խնդրել է թույլ տալ զուգարան մտնել, բայց նրան մերժել են: Խուզարկության արդյունքում տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվել, և նա ձերբակալվել է:

Սայտամայի շրջանային դատարանը հանել է բոլոր մեղադրանքները և ձերբակալությունն անօրինական է ճանաչել: «Այդ մարդուն թույլ չտալով օգտվել զուգարանից՝ ոստիկանությունն ուժով նրան ստիպել է հանձնել ամբողջ թմրանյութը»,- պարզաբանել է դատավորը:

Փետրվարին լուր էր հայտնվել, որ թմրավաճառքի համար կասկածվող անձը մի քանի շաբաթ հրաժարվել էր զուգարան գնալուց, որպեսզի իր մեղքը չապացուցվի: Ոստիկանությունը պնդում էր, թե նա կուլ է տվել իր մոտ եղած թմրանյութը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. ԱՄՆ քաղաքականությունն անհնար է դարձնում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի’