Կասպեր Շմեյխելը տեղափոխվեց «Նիցա»

106

Դանիայի հավաքականի 35-ամյա դարպասապահ Կասպեր Շմեյխելը անգլիական «Լեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Նիցա», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

Կասպեր Շմեյխելը «Լեսթեր Սիթիում» էր հանդես գալիս 2011 թվականից՝ մասնակցելով 479 հանդիպման։

Անցած մրցաշրջանում Կասպեր Շմեյխելը անգլիական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման, բաց թողել 79 գոլ, 10 խաղում դարպասը պահել անառիկ։

Կասպեր Շմեյխելի պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ նախատեսված էր մինչեւ 2023թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՍուպերհամակարգիչը կանխատեսել է «Լիվերպուլի» չեմպիոնությունը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում ակնկալում է 1,3 միլիարդ եվրո եկամուտ