‘Կասպեր Շմեյխելը փորձել է ցատկել այրվող ուղղաթիռի մեջ և փրկել «Լեսթերի» սեփականատիրոջը’

1461

«Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը փորձել է ներխուժել վառվող ուղղաթիռի մեջ, որտեղ գտնվում էր ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադանապրաբհան: «Աղվեսների» դարպասապահը ուղղաթիռի վթարի անմիջական ականատեսն է եղել, երբ այն այրվելով ընկել է ակումբի մարզադաշտի հարակից տարածքում:

Հոկտեմբերի 27-ին «Լեսթերի» մարզադաշտի մոտակայքում  ակումբի վթարի էր ենթարկվել թաիլանդցի սեփականատիրոջը պատկանող ուղղաթիռը: Ողբերգության ժամանակ Վիշայ Շրիվադանապրաբհայից բացի ուղղաթիռում են եղել ևս 4 հոգի, որոնք բոլորն էլ մահացել են:

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելն ասել է, որ դանիացին պատրաստ էր ցատկել այրվող ուղղաթիռի մեջ, որպեսզի փորձեր փրկել ուղևորներին, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել:

«Այո, դա այդպես է, սակայն ես չեմ ցանկանում մանրամասների մասին խոսել: Կասպերը տեսավ այդ ամենը և սարսափելի պահեր ապրեց: Ինչպես և մնացած ֆուտբոլիստները, նա հուսահատված է. ամբողջ թիմն է սգի մեջ» ,- Կլոդ Պյուելի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Նախորդ հոդվածը‘«Ես եմ ֆուտբոլը». Իբրահիմովիչի նոր ինքնակենսագրականը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը’