‘Կասպշիկը հերքում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են իմ խոսքերը» ‘

736

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:

Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի հարցին, արդյո՞ք Կասպշիկի անունից տարածված ձեւակերպումները համապատասխանո՞ւմ են իրականությանը, Կասպրշիկն արձագանքել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը»։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Կասպշիկը լրագրողներին ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը տեղակայված է Ադրբեջանի սուվերեն տարածքում: «Ցանկացած դեպքում, առանց նախնական համաձայնության օդանավակայանի բացումը բոլորովին չի բարելավի բանակցային գործընթացի պայմանները»,-ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:                       

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցնում է եւս 131 հազար եվրո փոխհատուցել’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի հավաքականը ժամանեց Երեւան’