‘Կասպրշիկ. Գերիների հարցը չպետք է քաղաքականացվի’

568

Գերիների հարցը հումանիտար հարց է, և այն չպետք է քաղաքականացվի: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Ժամանակ առ ժամանակ շփման գծի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները ոչ դիտավորյալ անցնում են հակառակորդի տարածք»,- շեշտել է նա: Կասպրշիկը նշել է, որ աջակցում է գերիների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շփման հաստատմանն ու նրանց վերադարձնելու փորձերին: Նա հայտնել է, որ այդ միջոցառումների կարևորությունն ընդգծել է համապատասխան կառույցների հետ հանդիպումների ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Մարադոնան Ագուերոյի պատճառով կռիվ է արել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Բաբայանը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու’