‘Կաստրոյի զարմուհին բացառում է Կուբայի վերադարձը կապիտալիզմին’

774

ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների ջերմացումը չի նշանակում, որ Ազատության կղզին վերադառնալու է կապիտալիստական համակարգի:

 Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի զարմուհին և Ռաուլ Կաստրոյի դուստրը ՝ Մարիելա Կաստրոն:

«Եթե ԱՄՆ-ը կարծում է, թե այդ փոփոխությունները Կուբային ետ են տանելու դեպի կապիտալիզմ և վերադարձնելու են նրան, որ ստրուկի պես սպասարկի ԱՄՆ հզոր ֆինանսական խմբերի շահերը, ապա նրանք պարզապես երազողներ են»,-ասել է Կաստրոն:

Միևնույն ժամանակ, Կուբայի առաջնորդի դուստրը դրական է գնահատել Վաշինգտոնի որոշումը՝ թուլացնելու Հավանայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում 21 խանութ է փակվել՝ տեղական արտադրության կոշկեղեն չլինելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’