‘Կաստրոն ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Գուանտանամոն’

644

Կուբան ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել Գուանտանամոյի ռազմաբազան: Կուբայի իշխանությունների խոսքով՝ դա երկու երկրների միջև փոխհարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն է:

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Վաշինգտոնին նաև կոչ է արել չեղյալ հայտարարել առևտային էմբարգոն և Կուբան հանել ահաբեկչական երկրների ցանկից:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, որոնք խզվել են 1961 թ.:

Մի քանի օր առաջ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը ժամանել էր Հավանա՝ դեսպանատուն բացելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘9 շախմատիստներ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում’