‘Կաստրոն Մարադոնային պատմել է Լատինական Ամերիկայում իմպերիալիզմի ձախողման մասին’

582

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն նամակ է հղել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, հաղորդել է Telesur հեռուստատեսությունը:

Հաղորդվում է, որ Կաստրոն որոշել է նամակ գրել այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ դիտել է Մարադոնայի վարած հաղորդումը: Նամակում նա շարադրել է «մի քանի խնդիրների վերաբերյալ իր նկատառումները, որոնց հետ այսօր բախվում է աշխարհը»:

Մարադոնան հաստատել է, որ նամակ է ստացել Կաստրոյից, և հավաստիացրել, որ Կուբայի ժողովուրդը միշտ կարող է համոզված լինել իր աջակցության հարցում: Նա նշել է, որ նամակում Կաստրոն լուսաբանել է «տարբեր քաղաքական հարցեր, որոնք ի ցույց են դնում Լատինական Ամերիկայում իմպերիալիզմի ձախողումը»:

Դիեգո Մարադոնան հայտնի է իր ձախակողմյան քաղաքական հայացքներով: Նա բազմիցս հայտարարել է, որ ատում է Միացյալ Նահանգները և պաշտպանում Կաստրոյի և Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի քաղաքականությունը: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ գերատեսչությունը կստուգի ԶԼՄ-ների գրագիտության մակարդակը’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ. ԱԳՆ-ը ՄԻԵԴ դատավորների հարցում ապակողմնորոշել է հանրությանը’