‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Բարսելոնա» տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ և չի ներկայանում գերմանական ակումբի մարզումներին: «Իշամեղուներ»-ի ղեկավարությունը տուգանել է նրան և զրկել թիմի հետ մարզվելու իրավունքից.
«Նա միշտ մեկնարկային կազմում է եղել և հիանալի մրցաշրջան անցկացրել: Իսկ հիմա, նա չի ներկայանում թիմի մարզումներին: Բոլորս ապշած ենք: Երբեք նման բան չէի տեսել: Կարող եք հանգիստ լինել, երբ նա վերադառնա մենք նրան կբացատրենք, որ չի կարելի այդպես վարվել և նրա քայլերը վնասում են ակումբին: Պետք է հասկանալ, որ նա ընդամենը 20 տարեկան է: Չենք կարող իմանալ, թե ով է կանգնած նրա քայլերի ետևում: Ես 20 տարեկանում չէի կարողանում ինքնուրյուն որոշումներ կայացնել»,- Կաստրոյի խոսքերը մեջբերում է ESPN:
‘