‘Կավանին դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն’

1423

‘

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին գոլով աչքի ընկավ Լիգա 1-ի «Մոնպելյե»-ի դեմ խաղում (առաջին խաղակես, 2:0):

Այդ գոլն ուրուգվայցու համար դարձավ 157-րդը փարիզյան ակումբի կազմում և նրան օգնեց դառնալ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու:

Ռմբարկուների ցուցակում Կավանին գերազանցեց փարիզցիների նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով աչքի էր ընկել 156 անգամ:

Ավելացնենք, որ Կավանիին 157 գոլ խփելու համար պահանջվեց 227 խաղ, իսկ Իբրահիմովիչն իր 156 գոլերը խփել էր 180 խաղում:

‘

Նախորդ հոդվածը‘Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի թիմերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Sportsmole. Պերեսը Զիդանին փոխարինելու միայն մեկ տարբերակ է դիտարկում’