Ուրուգվայցի փորձառու հարձակվող Էդինսոն Կավանին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Todofuchajes-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի իսպանական «Վիլյառեալը»: Գործարքը կձևակերպվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Կավանին ներկայումս ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ Էդինսոնը հեռացավ մանկունիանցիներից՝ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով