‘Կատալոնական ակումբի բոլոր ֆուտբոլիստները միաժամանակ հեռացել են թիմից’

1151

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող կատալոնական «Ռեուս» ակումբի բոլոր ֆուտբոլիստները միաժամանակ հեռացել են թիմից «Կորդոբայի» դեմ հերթական տուրի հանդիպումից առաջ, որը նախատեսված է  դեկտեմբերի 15-ին: Դեմարշի պատճառը մի քանի ամսվա աշխատավարձի պարտքն է:

«Մեր պայմանագրերում կար միակողմանի այն խզելու հնարավորություն, եւ մենք որոշեցինք օգտվել այդ կետից, քանի որ իրավիճակն անտանելի է: Մեր իրավունքները պաշտպանելու այլ ճանապարհ չի մնացել: Ղեկավարությունը դեռ հոկտեմբեի 26-ին պետք է մարեր ամբողջ պարտքը, սակայն խոստումը չկատարեց: Ակումբի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը մեզ այլ միջոց չի թողնում»,- թիմի ավագ Խեսուս Օլմոյի խոսքը մեջբերում է football-espana-ն

«Ռեուսն» այս պահին Սեգունդայի 22 մասնակիցների մեջ զբաղեցնում է 20-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինիոն զայրացել է’
Հաջորդ հոդվածը‘«Ռեուսն» այս պահին Սեգունդայի 22 մասնակիցների մեջ զբաղեցնում է 20-րդ տեղը: «Բոկա Խունիորսը» հեռացրեց գլխավոր մարզիչին’