‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդի Ալբան դժգոհ է «Եվրո 2016»-ը լուսաբանող լրագրողների աշխատանքից:
Ալբան կարծում է, որ ԶԼՄ-ներն Իսպանիայի հավաքականի շուրջ վատ մթնոլորտ են ստեղծում:
«Ես համաձայն եմ Վիսենտե Դել Բոսկեի հետ: ԶԼՄ-ները վատ մթնոլորտ են ստեղծում Իսպանիայի հավաքականի շուրջ: Կարծում եմ՝ մամուլը պետք է հանգիստ թողնի մեզ», – ասել է Ալբան:
‘